Պապիկյանը հաստատեց՝ սահմանի երկայնքով լինում են կրակոցներ, սակայն դրանք «վտանգ չեն պարունակում»
26/03/2025 17:40

Պապիկյանը հաստատեց՝ սահմանի երկայնքով լինում են կրակոցներ, սակայն դրանք «վտանգ չեն պարունակում»

Լինում են դեպքեր, երբ սահմանի երկայնքով կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չէ, ԱԺ ամբիոնից հայտարարեց  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով Սյունիքի մարզում վերջին օրերին հնչող կրակոցների վերաբերյալ հարցին։

«Դրանք այն դեպքերն են, որոնք, վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Իհարկե, Պաշտպանության նախարարությունը ուշի ուշով հետևում է ամենին, և կարծում ենք, որ դրա լուծումը դիվանագիտական ճանապարհն է»,-ասաց Պապիկյանը։

 

 

Պապիկյանը հաստատեց՝ սահմանի երկայնքով լինում են կրակոցներ, սակայն դրանք «վտանգ չեն պարունակում»