Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները․ Պայքարը շարունակելու են, Ազատության հրապարակում տեղադրվում են վրաններ (Տեսանյութ)
29/03/2025 17:16

Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները․ Պայքարը շարունակելու են, Ազատության հրապարակում տեղադրվում են վրաններ (Տեսանյութ)

Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները, քայլեր ձեռնարկել՝ գերիների վերադարձի, հայրենի բնօրրան՝ Արցախի Հանրապետություն, արցախցիների հավաքական վերադարձի ուղղությամբ, չհրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից, զերծ մնալ արախցիների նկատմամբ Հայաստանում հենց իշխանական օղակների կողմից տարվող ատելության քարոզից, արժանավայել պայմաններ ապահովել՝ մայր հայրենիքում արցախցիների կենսապահովման համար,  չկրճատել «40.000+10.000 դրամ» սոցիալական նպաստները։   

ՀՀ կառավարությանն ուղղված պահանջագիրը ներկայացնելուց հետո արցախցիները ներկայացրին նաև իրենց իրավունքներինն ուղղված պայքարի հետագա քայլերը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն ընդգծեց․

«Կա հետագա քայլերի երկու տարբերակ. առաջինը՝ կառավարությունն ունի երկու շաբաթ ժամանակ՝ փոխելու իր ծրագրերը, որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ և միասին իրականացնելու ենք մեր հետագա քայլերը և տարբերակ երկրորդ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է իրազեկման ակցիաներ։ Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ կազմակերպելու ենք ավելի մեծ հանրավաք և անցնելու ենք հստակ գործողությունների»։ 

Արցախցիներն այժմ վրաններ են տեղադրում Ազատության հրապարակում։