Ով ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել․  Պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի․ Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ)
29/03/2025 15:51

Ով ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել․ Պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի․ Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ)

Ազատության հրաարակում մեկնարկեց արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաքը։ Հանրահավաքից առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ արցախցիները երբեք չեն հրաժարվելու բնօրրան վերադառնալու իրենց իրավունքից։

«Ով ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել: Պարզապես պետք է հասկանանք, որ մեզ համար Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկման։ Հետևաբար, որքան որ կանք, պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Ով ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել․ Պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի․ Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ)