.jpg)
Հանուն արցախցիների իրավունքների ակցիան կշարունակվի․ այս անգամ՝ ԱՍՀ նախարարության մոտ
Մարտի 31-ին՝ ժամը՝ 12:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև տեղի է ունենալու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիան:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է, որ միջոցառման ժամանակ ներկայացվելու են արցախցիներին վերաբերող սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ մտահոգությունները և հնարավոր լուծումները:
«Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել ակցիային:
Հասցե՝ Նալբանդյան 4/1, Հանրապետության հրապարակ մետրոյի կանգառի մոտ:
Միասին՝ հանուն մեր իրավունքների», - նշված է հայտարարությունում։