«Ինտերի» ղեկավարությունը խորհրդակցել է Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Հայաստանի հավաքականի խաղացողին ձեռք բերելու հարցի շուրջ
31/03/2025 19:36

«Ինտերի» ղեկավարությունը խորհրդակցել է Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Հայաստանի հավաքականի խաղացողին ձեռք բերելու հարցի շուրջ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով  RB Sport-ին։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան գրանդը տևական ժամանակ հետևում է 24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին և նախատեսում է առաջարկ անել «ցուլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Նշվում է, որ «Ներաձուրիի» ղեկավարությունը խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Սպերցյանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։

Մխիթարյանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Սպերցյանի հետ, որը ապագայում կարող է փոխարինել իրեն «Ինտերում», ինչպես որ փոխարինեց ազգային հավաքականում։

«Ինտերի» ղեկավարությունը խորհրդակցել է Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Հայաստանի հավաքականի խաղացողին ձեռք բերելու հարցի շուրջ