Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
02/04/2025 16:41

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը, տեղեկացնում է «Գոյ» թատրոնը։   

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև «Գոյ» թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով։

«Գոյ» թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին։

Հավերժ փառք Ռաֆայել Գրիգորյանին»,-նշված է մահազդում։

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը