.jpg)
Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը
Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը:
Մինչ այս, պիլոտային ծրագիրը ներդրվել էր Երևան քաղաքում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մեկնարկից ի վեր իրականացվել է 20852 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:
Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։
Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից, առավելապես տղաների շրջանում:
Այս սքրինինգն աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:
Հիվանդության վաղ հայտնաբերումը, բուժծառայությունների ընդլայնումը և հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»,- ասվում է հաղորդագրությունում: