.jpg)
Հայաստանից որ ըմբշամարտիկներն են մասնակցում Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող հունահոռմեական ոճի հավաքականի կազմերը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։