Չինաստանում կանցկացվի շախմատի աշխարհի կանանց առաջնությունը
03/04/2025 18:32

Չինաստանում կանցկացվի շախմատի աշխարհի կանանց առաջնությունը

Ապրիլի 3-ից 21-ը Չինաստանում տեղի կունենա 2025 թվականի շախմատի աշխարհի կանանց առաջնությունը:

Առաջնությունը կանցկացվի գործող աշխարհի չեմպիոն, չինացի Ցզյու Վենցզյունի և հավակնորդների մրցաշարի հաղթող, չինացի Թան Չժունյիի միջև։

Այն խաղացողը, ով վաստակում է 6.5 կամ ավելի միավոր հռչակվում է աշխարհի չեմպիոն:

Եթե 12 խաղից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:

Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 11:00-ին և յուրաքանչյուր երկու խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:

Շախմատիստները չեն կարող ոչ-ոքի համաձայնվել մինչև սևերը չկատարեն իրենց 40-րդ քայլը: Մինչև սևերի 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է միայն նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ պատի դեպքում:

 

 

Չինաստանում կանցկացվի շախմատի աշխարհի կանանց առաջնությունը