.jpg)
Հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ Փաշինյանն ու իր խմբակը մնալու են իբրև դավաճաններ. Նարեկ Գալստյան (տեսանյութ)
Հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ իբրև դավաճաններ ընկալվող բոլոր կերպարներն էլ փորձել են իրենց գործողությունները բացատրել օրվա «իրական Հայաստան» կոնցեպտով: Եթե որևէ մեկը մտածում է, որ Մերուժան Արծրունին, առաջնորդելով պարսից զորքերը Հայաստան, չէր փաթեթավորում իր գործողությունները ժամանակի «իրական Հայաստանով» ու ռեալպոլիտիկով՝ սխալվում է: Ինչու Տաթևի Դավիթ ուրացողը կամ Մելիք Ֆրանգյուլը, երբ դավանափոխ էին լինում ու փորձում կոտրել Սյունիքի ու Արցախի կիսանկախությունը, չէի՞ն փաթեթավորում այդ ամենն այլընտրանքի բացակայությամբ կամ «հայրենասիրությամբ»: Բայց հայ ժողովրդի հավաքական հիշողությունը տվել է այդ մարդկանց մասին հավիտենական, անփոփոխ գնահատական, կտա նաև Փաշինյանի և իր խմբի մասին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ, 24news.am լրատվական կայքի ղեկավար Նարեկ Գալստյանը:
«Իշխանության փորձերը` ցույց տալու, թե Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածն այլընտրանք չուներ, խղճուկ են: Փաշինյանը միշտ կիսաճշմարտություններով է առաջնորդվում, կիսաճշմարտություն է այն, որ մենք Արցախն այսօր զենքով վերադարձնելու հնարավորություն չունենք, բայց թե ինչու չունենք, այդ հարցին կա՛մ չի անդրադառնում, կա՛մ անդրադառնալիս էլ մեղքն այլոց վրա է բարդում։
Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն, որը պետք է բերի նոր բովանդակություն, որով պետք է կառուցվի այն իրական Հայաստանը, որը մենք ունեցել ենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։