Փաշինյանը միտումնավոր է զnհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ Քաղաքագետ
07/04/2025 10:45

Փաշինյանը միտումնավոր է զnհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ Քաղաքագետ

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։ 

Այս հայտարարության առնչությամբ՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

«ԱԳՆ այս հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փաշինյական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է:  

Փորձ է արվում ԼՂ ղեկավարության վրա բարդել Արցախի կործանման, խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրն անտեսելու պատասխանատվությունը: 

Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս: 

Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից: 

Ընդ որում, պնդում եմ, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար»։

Փաշինյանը միտումնավոր է զnհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ Քաղաքագետ