Կրծքագեղձի սքրինինգը մեկնարկել է Վանաձորից
07/04/2025 16:07

Կրծքագեղձի սքրինինգը մեկնարկել է Վանաձորից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել սքրինինգային ծրագրի մեկնարկին։

«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի՝ պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»,- նշել է նա։

Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք այս խմբերից որևէ մեկի շահառու են, կրծքագեղձի սքրինինգը և դրան հաջորդող ամբողջ շղթան կապահովվի պետական պատվերի միջոցով:

• Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ

• Սոցփաթեթի շահառու

• Ունեն սոցիալական խումբ

• Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ

Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:

Մինչ ծրագրի ներդրումը՝ նախ տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում են համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստում:

Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:

Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզերում արդեն 34 000 կին է հետազոտվել:

Կրծքագեղձի սքրինինգը մեկնարկել է Վանաձորից