.jpg)
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն նա չի ներկայացել գոտեմարտին, և Թևանյանը հռչակվել է բրոնզե մեդալակիր։
Վազգեն Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3։0 հաշվով հաղթանակ է տարել UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում Թևանյանը 2։3 հաշվով զիջել է Իբրահիմ Իբրահիմովին, որը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ պայքարելով բրոնզե մեդալի համար: