Երկրաշարժ է զգացվել Վարդենիսում, Սոթքում և Կութում՝ 2-3 բալ
08/04/2025 10:05

Երկրաշարժ է զգացվել Վարդենիսում, Սոթքում և Կութում՝ 2-3 բալ

Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժ է զգացվել Վարդենիսում, Սոթքում և Կութում՝ 2-3 բալ