.jpg)
Արսեն Հարությունյանը հերթական հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների պայքարում դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակչում Հարությունանը 5։2 հաշվով հաղթել է Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար Հարությունանը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։
Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է Մոլդովայ ներկայացուցչին։