Արսեն Հարությունյանը հաղթել է մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
08/04/2025 16:53

Արսեն Հարությունյանը հաղթել է մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր  մրցագորգ է դուրս եկել Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Հարությունյանը քառորդ եզրափակիչում 12։2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Լեոմիդ Կոլեսնիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

25-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 11։0 հաշվով հաղթանակ էր տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ստիլյան Իլիևի նկատմամբ։

Արսեն Հարությունյանը հաղթել է մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ