Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
09/04/2025 21:00

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն արծաթե մեդալ նվաճեց։

Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը 5։7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին:  

Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն