Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք Հենրիխ Մխիթարյանը հեռացավ հավաքականից, շատ է ուզում՝ ՀՀ-ում Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի (Տեսանյութ)
09/04/2025 14:17

Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք Հենրիխ Մխիթարյանը հեռացավ հավաքականից, շատ է ուզում՝ ՀՀ-ում Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի (Տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերցիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում ղեկավարության օրոք Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը թողեց ու հեռացավ հավաքականից, շատ է ուզում, որ Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի Հայաստանում։

«Հենրիխ Մխիթարյանը հիմա գործող ֆուտբոլիստ է, բայց շատ մեծ ուրախությամբ կուզեի ու նաև ամեն ինչ կանեմ հետագայում, որ Հենրիխ Մխիթարյանի անունով ֆուտբոլի դպրոց լինի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։

Մելիքբեկյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է։

Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք Հենրիխ Մխիթարյանը հեռացավ հավաքականից, շատ է ուզում՝ ՀՀ-ում Մխիթարյանի անունով մարզադպրոց լինի (Տեսանյութ)