.jpg)
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ
Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։
Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), Սերգեյ Աբրահամյանը (կլարնետ):
Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն – Պիեսներ, Ռավել – Արտացոլանքներ, Սեն-Սանս - Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Պուլենկ - Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Ֆրանսե - Թեմա և վարիացիաներ կլարնետի և դաշնամուրի համար։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ: