.jpg)
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կստանա Եվրոպայից․ Ֆուտբոլային գործակալ
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով RB Sport-ին։ Բարբոսայի խոսքով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։
«Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ սկաուտները նրա խաղին հետևում են ։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս ամառ շատ առաջարկներ ունենա։ Եթե «Կրասնոդարն» այս մրցաշրջանում չեմպիոն դառնա, այդ դեպքում ակումբը հանգիստ թույլ կտա իր ավագին հեռանալ Եվրոպա։ Իտալական ակումբներն ամենից շատ հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով Եվրոպայում»,– ասել է Բարբոսան։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։