«Արարատ»-ի  ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել
10/04/2025 18:30

«Արարատ»-ի ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել

«Արարատի» ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունայի մոտ ախտորոշվել է կողոսկրի կոտրվածք: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ակումբի բժշկական շտաբը կհետևի նրա վերականգնման ընթացքին։ Նախնական գնահատմամբ՝ Էվունան ստիպված կլինի մարզումներից բացակայել  առնվազն հինգ շաբաթ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի 8-ին Գյումրիում կայացած «Շիրակ» - «Արարատ» հանդիպման ընթացքում (2:1) և փոխարինվել էր 37-րդ րոպեին:

«Արարատ»-ի ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել