Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
11/04/2025 20:10

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ փուլ:

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել է 14,683 միավոր։

Ավելի վաղ Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (երկուսն էլ ՝ նժույգթափեր), Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ ՝ օղակներ) ևս հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը և դուրս եկել եզրափակիչ:

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է