.jpg)
Արցախում դեպքեր կան, որ մի ընտանիքից չորս տղամարդ է սպանվել, Փաշինյանը ելույթ էր ունենում՝ ասելով, թե արցախցիներին վտանգ չի սպառնում. Ժաննա Ալեքսանյան (Տեսանյութ)
«Արցախցիների բռնի տեղահանության առաջին օրերից մենք փաստահավաք աշխատանք ենք կատարել․ դեպքեր կան, որ մի ընտանիքից չորս տղամարդ է սպանվել։ Հենց այդ օրերին Փաշինյանը ելույթ էր ունենում՝ ասելով՝ արցախցիներն անվտանգ դուրս են գալիս։ Հիմա էլ ես տեսնում եմ իշխանամոլ մարդկանց, որ ուղղորդված թիրախավորում են արցախցիներին։ Չի գործում արդարադատության համակարգը, այս իշխանությունը ոչնչացնում է բոլոր համակարգերը», - «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա ընդգծել է՝ Հայաստանում համատարած անբարոյականության մթնոլորտ է․
«Ալեն Սիմոնյանն օրինականությունից է խոսում, մինչդեռ անգամ բերանը բացելու իրավունք չունի։ Բարոյականության ճգնաժամ է, սուտը, կեղծիքը դոմինանտ են։ Այս իշխանությունը միայն իրեն պաշտպանելու մասին է մտածում։ Անհարիր է մեր ազգին ունենալ այսպիսի ղեկավարություն, որի համար մարդը ոչ մի արժեք չունի։ Փաշինյանն ինքն է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն, առաջինը հատեց գծերը, երբ զոհված զինծառայողների ծնողներին քաշքշեցին Եռաբլուրում, երբ Փաշինյանի անկիրթ կինը խոսում էր դասալիքների մասին, երբ թիրախավորում են մեր խորհրդանիշները, ինքնությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։