Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
12/04/2025 20:00

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14,033 միավոր է վաստակել։

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 5 անդամները դուրս էին եկել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժության եզրափակչում:

Օլիմպիական Խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը վաղը՝ ապրիլի 13-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակչում։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր