Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
12/04/2025 20:16

Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվում է  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչ փուլում զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին՝ 1։2 հաշվով։

Վաղն Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիին։

Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար