.jpg)
12/04/2025 17:50
Աննա Խաչատրյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի երկրորդ նորման
ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Խաչատրյանը, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 78.2 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։