Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան
15/04/2025 19:59

Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և խոսել է մի շարք հարցերից, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով TMW-ին։

«Վաղը մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար: Կտեսնենք՝ դուրս կգա՞նք եզրափակիչ, թե՞ ոչ»,- կայանալիք խաղի մասին ասել է Մխիթարյանը։

Նա  խոսել է նաև իր կարիերայի մասին:

«Ես իսկապես երջանիկ եմ, որ հասել եմ իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի այս փուլին: Միգուցե դա այլևս չկրկնվի, ինձ մնացել է մեկ կամ երկու տարի, միգուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբում և նաև ուրախ եմ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանը:

Երջանիկ եմ, որ հասել եմ կարիերայիս այս փուլին․ Հենրիխ Մխիթարյան