.png)
Ուզում եմ ԼՂ մեր ժողովրդին ասել՝ մենք նույն հայն ենք, ընտանիքի անդամ, և հեռո՜ւ-հեռո՜ւ ուղարկեք այն ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել ՀՀ կառավարության և ԼՂ ժողովրդի միջև. Ռուբինյան
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից և նաև ԼՂ-ի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, վերագրել որպես խոսույթ՝ ուղղված ԼՂ ժողովրդի դեմ. լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես ուզում եմ ԼՂ մեր ժողովրդին, ովքեր նույնն են, ինչ՝ ես, ասել, ոչ մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի, և թող հեռո՜ւ-հեռո՜ւ ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել ՀՀ կառավարության և ԼՂ ժողովրդի միջև»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ եթե որևէ բան չկա, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբոնից հայտարարում, որ արցախցիները ցույցի մատերիալ են՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ինքը ոչ թե ասում էր, որ արցխացիները միտինգի մատերիալ են, այլ ասում էր, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը փորձում են ԼՂ ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայնեք՝ դրանք տարբեր բաներ են»։