.jpg)
Գյուղատնտեսությունը ծավալ է ենթադրում, հետևաբար, հողերը պետք է խոշորանան. Փաշինյան (Տեսանյութ)
Գյուղատնտեսական ծրագրերի մի մասն արդյունավետ է, մի մասն արդյունավետ չէ, ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի զեկույցի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյունավետ են բոլոր այն ծրագրերը, որոնց նպատակը ինտենսիվ գյուղատնտեսության խթանումն է, իսկ արդյունավետ չեն բոլոր այն ծրագրերը, որոնց նպատակն ինտենսիվ գյուղատնտեսության խթանումը չէ։ Ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ ծրագրերի տակ չարաշահումներ են։ Դա առանձին թեմա է։ Երբ մարդկանց հետ խոսում ենք, հասկանում ենք, որ մի հեկտար հողի վրա արդյունավետ գյուղատնտեսություն չի լինելու։ Եկեք էլի գնանք, փողը տանք, սերմը տանք, հացը տանք, ջուրը տանք․ գյուղատնտեսությունը ծավալ է ենթադրում, հետևաբար, հողերը պետք է խոշորանան։ Բա այդ մեկ հեկտարի վրա աշխատող գյուղացին ի՞նչ անի։ Մենք պետք է այդ գյուղացուն պատրաստենք, որ ուրիշ գործով զբաղվի։ Սա է լուծումը», - նշեց վարչապետը։
Փաշինյանը հիշեց իր մարզային այցելություններից և նշեց, որ տանտերը մեկ հեկտար հող է ունեցել և երկար ժամանկ չի մշակել. «Ես իրեն հա փորձել եմ համոզել, որ տարբեր ծրագրեր կան, հողը մշակի, տեսնում եմ, որ այդ մարդիկ նախկինում բոլոր հնարավոր ծրագրերից օգտվել են, բայց հայտնվել են սև ցուցակներում»։