.jpg)
16/04/2025 18:58
Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը, երկամարտի 338 կգ արդյունքով, նվաճեց արծաթե մեդալ։
Ավելի վաղ Սահակյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել՝ գրանցելով 153 կգ արդյունք։