Մարմնամարզիկներ Ավետիսյանը, Դավթյանը, Մանուկյանը և Խաչատրյանը դուրս են եկել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ
16/04/2025 21:04

Մարմնամարզիկներ Ավետիսյանը, Դավթյանը, Մանուկյանը և Խաչատրյանը դուրս են եկել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ

Հայաստանի չորս ներկայացուցիչներ` Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Կատարի Դոհա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ։

Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը, Մամիկոն Խաչատրյանը՝ շ վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։

Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են անցել Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։

Մարմնամարզիկներ Ավետիսյանը, Դավթյանը, Մանուկյանը և Խաչատրյանը դուրս են եկել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ