Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Շարմազանով
17/04/2025 16:26

Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։

Իսկ Արցախյան շարժումը հայ ժողովրդի սրբազան պայքարն է ընդդեմ ադրբեջանական նեոֆաշիզմի ու հանուն արցախահայության արժանապատիվ ապրելու իրավունքի։

Ազատ Արցախը  Հայաստանի ու հայկական աշխարհի տարածաշրջանային գործոն դառնալու հիմնական երաշխիքներից մեկն է։

Իսկ դու ոչ միայն վերացրեցիր այդ գործոնը,այլև Հայաստանը դարձրեցիր գործիք թուրք-ադրբեջանական շեֆերիդ ձեռքում։

Դու՝ Նիկոլ, մերժելով Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալները, հանդիսանում ես Հայոց Երրորդ Հանրապետության գերեզմանափորը»։

Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Շարմազանով