.png)
ՀՀ կառավարության այսպիսի պահվածքից մենք մեզ զգում ենք օտար, սա անթույլատրելի է. Շահրամանյանը՝ ճնշումների մասին
Հանրահավքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել. թե ինչու չի այցելել արցախահայերի սոցիալական պահանջներով հրավիրված հանրահավաքին, ինչու է լռում և ինչից է վախենում՝ լրագրողների հարցին ի պատսխան ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Կա նախաձեռնող խումբ, որը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, որի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել։ Իրենք են գալիս, ես չեմ գնացել վրան, խնդիր չունեմ, մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Մենք որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կաղքին կանգնելու։ Այդ հարցերը քննարկում ենք, նպատակահարմար գտնելու դեպքում կգնանք»,-ասաց նա։
Հարցին, թե իշխանության կողմից ճնշումներ կա՞ն՝ Շահրամանյանը պատասխանեց. «Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմ կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել, բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում աջակցել ՀՀ կառավարությանը, այսպիսի պահվածքից մենք մեզ զգում ենք օտար, սա անթույլատրելի է»,-ասաց նա՝ պնդելով, թե ճնշումներ այլ ձևով չի զգում։