.jpg)
19/04/2025 18:21
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում (Տեսանյութ)
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հենացատկ վարժությունում գրանցելով 14,449 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր։
Երեկ նժույգ թափեր վարժություններում ոսկե մեդալ էր նվաճել նաև 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը։