.jpg)
«Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար»․ Գագիկ Ծառուկյան
Վարազդատ Լալայանը այսօր հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հաղթանակի առթիվ։
«Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում։
Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։
Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:
Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- իր շնորհավորական ուղերձում նշել է ՀԱՕԿ նախագահը: