Կցուցադրվի «Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացումը
21/04/2025 17:10

Կցուցադրվի «Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացումը

Իսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ:

«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ:

Ձեզ սպասվում են.

 - «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։

- Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո:

- Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր:

Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու հնարավորություն

- Բովանդակալից սյուժե և զգացմունքային մթնոլորտ

- Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները և ուղեկցող տեսաշարքը ներկայացման ողջ ընթացքում ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ:

Կցուցադրվի «Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացումը