Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է կրակոցների հետևանքները
22/04/2025 13:24

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է կրակոցների հետևանքները

Զատկի հանգստյան օրերին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործողության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում, անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն։ Այս մասին հայտնում է առաքելությունը՝ X-ի իր միկրոբլոգում։

«Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հնարավոր է՝ դրանք արձակվել են տարածքում գտնվող Ադրբեջանի  դիրքից»,-ասվում է հայտարարության մեջ։

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է կրակոցների հետևանքները