Գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է, սպորտ է՝ այսօր կլինեմ երկրորդը, մյուս օրը՝ առաջինը. Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Սահակյան
23/04/2025 10:52

Գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է, սպորտ է՝ այսօր կլինեմ երկրորդը, մյուս օրը՝ առաջինը. Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Սահակյան

2023 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը շնորհակալ է Աստծուն, որ Եվրոպայի առաջնությունում կարողացավ փոխչեմպիոն դառնալ, բայց սա այն արդյունքը չէ, որին սպասում էին ինքն ու մարզիչները։

«Գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է, սպորտ է՝ այսօր կլինեմ երկրորդը, մյուս օրը՝ առաջինը։ Առաջ Աստված, ամեն ինչ լավ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Սահակյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 153 կգ և այդ վարժությունում դարձել բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում էլ բարձրացրել է 185 կգ և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է, սպորտ է՝ այսօր կլինեմ երկրորդը, մյուս օրը՝ առաջինը. Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Սահակյան