.png)
25/04/2025 13:41
Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները. Շահրամանյան (Տեսանյութ)
Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները. հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինքը պահանջո՞ւմ է ՀՀ վարչապետի հրաժարականը։
«Մենք, այո՛, ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ գտնում ասել»,-ասաց նա։
Իսկ թե ի՞նչն է կաշկանդում՝ նշեց, որ որպես Արցախի պաշտոնյա այս պահին կոռեկտ չի գտնում պատասխանել։