Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակչում են
25/04/2025 21:44

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակչում են

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի  ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ։

Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,400 միավոր և եզրափակիչ դուրս եկել 3-րդ տեղով։

Արթուր Ավետիսյանն օղակներ  վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ հավաքելով 14,466 միավոր։ Վահագն Դավթյանը նույն վարժության որակավորման փուլում 14,200 միավոր է վաստակել և եզրափակիչ դուրս եկել երկրորդ տեղով։

Ապրիլի 26-ին, հենացատկ վարժության որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

 

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակչում են