.jpg)
27/04/2025 14:59
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ
Մենք խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Այս մասին հայտարարություն տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։
Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։