Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ  շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ են հարկավոր
28/04/2025 21:44

Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ են հարկավոր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

«Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում:

Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»:

 

Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ են հարկավոր