Սուրեն Պապիկյանը վթարի չի ենթարկվել. հերքում
28/04/2025 11:44

Սուրեն Պապիկյանը վթարի չի ենթարկվել. հերքում

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որոնց, իբր, վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասվում է հաղորդագրությունում։