Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց. Տիգրան Աբրահամյան
29/04/2025 10:38

Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց. Տիգրան Աբրահամյան

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրավված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահին համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգող ուժայինով:

Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց:

Ե´վ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլև նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:

Շարմազանովն, օգտվելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունից, մի քանի տասնյակ միջազգային պատվիրակների ներկայացրեց Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, հայկական կողմի առաջնահերթությունների, Ադրբեջանի իրականացրած ապակառուցողական քաղաքականության, ագրեսիայի և պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրման մասին:

Այնպես չէ, որ Շարմազանովն առաջին անգամ է այսպիսի ելույթ ունենում կամ ադրբեջանցի պատվիրակին իր տեղը ցույց տալիս:

Սակայն Հայաստանի իշխանության` ազգային և պետական շահերից նահանջ կատարելու և հանձնվողականության ֆոնին, այս քայլն առավել առանձնահատուկ նշանակություն ունի»,- նշել է Աբրահամյանը։

Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց. Տիգրան Աբրահամյան