.jpg)
2006թ. այս օրը Ստեփանակերտում աշխատանքները սկսեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աշխատողների 1-ին համագումարը․ Լուսանկարներ
Շուրջ մեկ տարվա նպատակային, ստեղծագործ նախապատրաստական աշխատանքի տրամաբանական ավարտը հանդիսացավ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աշխատողների առաջին համագումարի հրավիրումը, որը քննարկեց և ընդունեց համանուն ոլորտների զարգացման երկարաժամկետ ծրագիրը՝ դոկտրինը։
Կատարվել էր բավականին ծավալուն և բեղմնավոր աշխատանք, որի իրականացնողները ՀՀ և ԼՂՀ լավագույն մասնագետներից կազմված հանձնախմբերն էին։

Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ընտրված 448 պատվիրակներից 424-ը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր ՀՀ-ից և արտերկրից։
Երկօրյա քննարկումների արդյունքներով ընդունվեցին կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ վերոնշյալ դոկտրինը։
Արցախում յուրահատուկ՝ խիստ դասական ու բավականին կրեատիվ կրթամշակութային միջավայր էր ստեղծված, որը հուսադրող էր և նպատակ ուներ, կիրառելով լավագույն միջազգային փորձը, սնվելով Ամարասի, Վաղարշապատի Մաշտոցյան դպրատների ակունքներից և հենվելով ունեցածի վրա, կառուցել հիրավի ազգային դպրոց…

Արցախի ողբերգությունը, առկա շատ նեգատիվ իրողություններ, ոնց էլ մտածում ու վերլուծում ես, հարիր չեն հայի ինքնությանը, անկախության առաջին տասնամյակների ոգուն և ապագայի մեր տեսլականին…

Կամո Աթայան