Իրանը Ռուսաստանին պատմել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին
06/05/2025 18:29

Իրանը Ռուսաստանին պատմել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցությունների ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների, այդ թվում՝ Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև  բանակցությունների շուրջ։

Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնության հասնելու նպատակով»,- Մոսկվայի դիրքորոշումն է փոխանցել Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Իրանը Ռուսաստանին պատմել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին