Բայրամյանը ցանկանում է կրկին խաղալ Հայաստանի հավաքականում
06/05/2025 19:57

Բայրամյանը ցանկանում է կրկին խաղալ Հայաստանի հավաքականում

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հնարավորության մասին։

 

«Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։

Հիմա մեկ այլ մասնագետ է ժամանել։ Ջոն վան տ՛ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ կապ չենք ունեցել, բայց ես սպասում եմ զանգի»,- ասել է Բայրամյանը։

Աղբյուր՝  armsport.am 

Բայրամյանը ցանկանում է կրկին խաղալ Հայաստանի հավաքականում