«Նավթի գներն ավելի կարևոր չեն, քան մեր ազգային շահերը»․ Ռուսաստանից արձագանքել են Թրամփին
06/05/2025 19:18

«Նավթի գներն ավելի կարևոր չեն, քան մեր ազգային շահերը»․ Ռուսաստանից արձագանքել են Թրամփին

Ռուսաստանի համար իր ազգային շահերն ավելի կարևոր են, քան նավթի գները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նավթի գները չեն կարող  ազդել իր ազգային շահերի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վրա։  Ռուսաստանի ազգային շահերը վեր են ամեն ինչից, վեր են նավթի ամեն տեսակ գներից»,- ասել է Պեսկոովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն, ըստ որի նավթի գների անկումը Ռուսաստանին կդրդի  կարգավորել ուկրաինական հակամարտությունը։

Հարցին՝  ինչպես կազդի նավթի գնի անկումը Ռուսաստանի տնտեսության վրա, Պեսկովը պատասխանել է․ «Իհարկե, նավթի միջազգային գները շատ կարևոր գործոն են  բյուջեի ձևավորման և ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսության համար։ Ռուսաստանը վաղուց աշխատում է ՕՊԵԿ+ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն - խմբ․) ձևաչափում՝ նավթի գները օպտիմալ մակարդակում պահպանելու համար։ Նավթի՝ ինչպես չափազանց բարձր, այնպես էլ շատ ցածր գները բացասաբար են ազդում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, այդ պատճառով էլ այս ձևաչափում աշխատանքը շարունակվում է, և մենք ուշադիր հետևում ենք միջազգային շուկայում զարգացումներին»։

«Նավթի գներն ավելի կարևոր չեն, քան մեր ազգային շահերը»․ Ռուսաստանից արձագանքել են Թրամփին