.jpg)
Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել
Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա։
Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ ոստիկանները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Կոմիտեից հայտնեցին նաև, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չեն հայտնում։