.jpg)
«Վեստ Արմենիա»-ն չի ներկայացել «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղին
Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Վեստ Արմենիան» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում պետք է ընդուներ «Արարատ-Արմենիային»։
Ինչպես հաղորդում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, «Վեստ Արմենիան» չի ներկայացել խաղին, ինչը հանդիպման չեղարկման պատճառ է հանդիսացել։
ՀՖՖ մամուլի ծառայությունն էլ հաղորդել է․»ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի դրույթների հիման վրա՝ «Վեստ Արմենիա» ակումբի վերաբերյալ կկայացվի որոշում»։